ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Վանո Սիրադեղյանի մասին

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Վանո Սիրադեղյանի մասին
07.10.2013 | 13:21

Գրողների տանից դուրս եկած՝ մի քիչ լավ, քայլում էի Վանոյի հետ: Ասի՝ պատմվածք ունեմ «Գարունում», ասեց՝ ի՞նչ անեմ, ասեմ տպե՞ն: Ասի՝ չէ: Քիչ քայլեցինք: Ասի՝ դու գրող ես, գործ չունես դրանց հետ... Ինքը հասկացավ, որ քաղաքականությունը նկատի ունեմ և մի տեսակ արհամարհեց ինձ. այդ պահին Շարժումն էր Ղարաբաղյան: Բաղրամյանով բարձրացանք մի քիչ. նա Տեխնիկայի տուն էր գնում՝ ՀՀՇ: Ու ինքը գնաց վերև, ես՝ ներքև... Չէի ուզում, որ այդ մեծ գրողն ու լավ մարդը մխրճվի ոչ իր մարտը: Բայց Վանոն լքեց իր գրականությունը. խնդիրը ես չէի, Աստվածն էլ ասեր՝ նա տարված էր մեծ, ու, ինչպես վերջում է պարզվում, խաբող երազանքներով: Եվ սակայն Վանոյի պես ՝ չկա: Ու իր «Գառ ախպերիկը» միշտ մոտս է:

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ